Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել

Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել
377
Կիրակի, 18 ապրիլի, 2021 թ., 20:36

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։
Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ՝ հուշարձանների պետական ցուցակում և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել։