«Հիմա տարբեր զորամասերից էրեխեքին հավաքում-տանում են և չեն ասում՝ ուր». ժամկետայինների ծնողների բողոքը
![]() 152 Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 12:44 Քիչ առաջ ժամկետային զինծառայողների ծնողներից մի քանիսը մուտք գործեցին Կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետի հետ: «Էսօր տեսնում ենք հակառակ վերաբերմունք էն էրեխեքի հանդեպ, ովքեր պատերազմ են անցել: Հենց հիմա Պաշտպանության նախարարությունը, որ չգիտենք ինչ կառույց է, ցինիկ վերաբերմուք է դրսևորում էդ երեխաների նկատմամբ»,- Կառավարության դիմաց ասում էին Արցախում ծառայող ժամկետայինների հարազատները: «Հիմա տարբեր զորամասերից էրեխեքին հավաքում ու տանում են և չեն ասում, թե ուր: Էդ էրեխեքին տանում են էն մարդիկ, ովքեր փախել են պատերազմից: Չեն ասում, ծնողը տեղյակ չի՝ ուր են տանում իր էրեխուն: Ծնողներն էս պահին զորամասերում են, որպեսզի հասկանան իրենց երեխաների ճակատագիրն ինչ է լինում»,- ասում էր ծնողներից մեկը: Հիշեցնենք, որ Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները վարչապետից պահանջում են իրենց որդիների ծառայության ժամկետը կրճատել, իսկ որոշների դեպքում՝ ընդհանրապես ավարտել: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
