«Ի՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին». Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք վարկերի տակ գտնվող քաղաքացիների մասին բազմիցս խոսել ենք։
Օրեր առաջ խնդրին կրկին անդրադարձավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ խնդիրը դուրս է գալիս վերահսկողությունից։
Այս պահին մեր երկրում կա 650 հազար ընտանիք և 1 միլիոն 700 հազար վարկառու։
Այսինքն՝ ընտանիքներ կան, որոնք 2-3 բանկերում վարկեր ունեն։
Հաշվի առնելով բանկերի կողմից կիրառվող տոկոսադրույքները, որոնք համահունչ չեն քաղաքացիների անգամ միջին եկամուտների հետ, ապա դժվար չէ պատկերացնել, թե վարկ վերցրած ընտանիքներին ինչպիսի դաժան ընթացակարգ է սպասվում, եթե չկարողանան ճիշտ ժամանակին մարել ճարահատյալ վերցված վարկերը՝ գործազրկությունից մինչև ունեզրկում։
Այս խնդիրն ունակ է հիմնովին ջախջախել երկրի մանր ու միջին բիզնեսը։
Մեր երկրի տնտեսական կայունության հիմքը պետք է դառնա հենց փոքր ու միջին բիզնեսը (ինչպես բոլոր զարգացած կամ զարգացող երկրներում):
Թվում է, թե խնդիրը երկար ժամանակ է կա, ու ադապտացվել ենք, սակայն տնտեսագիտությունն ունի իր կանոնները, որի հետևանքները կարող են անչափ ցավոտ լինել ժողովրդի համար։
Ժամանակակից երկրների բազում օրինակներ կան (Վիետնամ, Սինգապուր, Մալազիա), թե ինչպես է հնարավոր պրոֆեսիոնալ թիմով վերլուծել, գրագետ կանխատեսումներ անել ու տնտեսությունը դուրս բերել ճահճից, իսկ հետո բնական է զարգացնել ու հզորացնել պետությունը»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24022.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
58519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
233216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
168415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
207413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89612.11.2026, 16:00