Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
267
Երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ., 20:44

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544»: