«Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում». Էդմոն Մարուքյան
![]() 303 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 14:08 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես շատերդ գիտեք, ՀՀ կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։ Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։ Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային ժողովի միջոցով»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
