«Թերևս չարժե ՌԴ պատվիրակության քվեարկության հարցում ընկնել, այսպես ասած, դեսուդեն». Արման Բաբաջանյան
![]() 298 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 14:04 ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մեծ աղմուկի է արժանացել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկման թեմայով ՌԴ պատվիրակության քվեարկությունը: ՌԴ պատվիրակությունը քվեարկել է դեմ և ձեռնպահ: Դեմ են քվեարկել մեկ էլ թուրքերն ու ադրբեջանցիները: Թերևս չարժե ՌԴ պատվիրակության քվեարկության հարցում ընկնել, այսպես ասած, դեսուդեն: Ի վերջո, խոշոր հաշվով, այստեղ էական չէ, թե ինչպես է քվեարկել այդ պատվիրակությունը: Այստեղ էական է այլ բան, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ: Որովհետև թե ինչպես է եղել այդ քաղաքականությունն ու ինչպես է այն հանգեցրել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի՝ կարծես թե բավականաչափ պարզ է: Չկա «նենգ» կամ «ոչ նենգ» աշխարհ, այլ կան քաղաքական պարզ շահեր, հետաքրքրություններ, ընդհանրություններ և այլն, որ այլ կերպ կոչվում է պրագմատիկ քաղաքականություն: Եթե աշխարհը պետք է օգնի Հայաստանին լուծելու կարևոր հարցեր, բայց հետո հայկական պետականությունն ու պետական քաղաքականությունը շարունակեն դրանք ծառայեցնել Ռուսաստանի համար կարևոր հարցեր լուծելուն, ապա այդ օգնությունն աշխարհի համար չունի որևէ պրակտիկ նշանակություն և իմաստ, եթե չխոսենք անգամ հակառակի մասին: Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու «համազգային» մակարդակով «միակ փրկիչ» հռչակվածը Ռուսաստանն է, ոչ թե «միջազգային հանրությունը»: Այն Ռուսաստանը, որը ձեռնոց է նետել այդ միջազգային հանրությանը: Ընդ որում՝ այդ ձեռնոց նետելու գործընթացին տարբեր կերպ ներգրավվել է նաև Հայաստանը՝ սկսած 2012-13 թվականներից: Հետևաբար մինչ միջազգային հանրությանը որևէ աջակցության համար դիմելը՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռեգիոնալ ռազմաքաղաքական նշանակության բնույթ ունեցող մարդասիրական հարցին, Հայաստանը պետք է կարողանա էական աշխատանք կատարել նույն այդ միջազգային հանրության հետ շահերի ընդհանուր միջավայր ձևավորելու ուղղությամբ, ինչպես արել և անում է Ռուսաստանի պարագայում: Հակառակ դեպքում աշխարհը կամ միջազգային հանրությունը «նենգ» չէ, այլ պարզապես հիմար չէ և առաջնորդվում է իրողությունների պրակտիկ գնահատմամբ, ինչը, մեղմ ասած, չէր խանգարի անել Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ մեր գերիների արագ ազատագրման խնդիրը լուծելու համար: Այստեղ է Հայաստանի ռազմավարական խնդիրն ու մարտահրավերը, որը չեզոքացնելու ուղղությամբ պահանջվելու է բավականին մեծ ջանք՝ նկատի առնելով և այն, որ ակնհայտ են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը Ռուսաստանի հանդեպ հավատարմության երդման մրցավազքի վերածելու տրենդը և գործադրվող տեխնոլոգիաները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
