Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին»․ Նաիրա Զոհրաբյան

«Քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին»․ Նաիրա Զոհրաբյան
267
Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 19:12

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
Բնականաբար, քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, զրպարտության և վիրավորանքի համար անհամաչափ տուգանքները, ինչպես նաև՝ հանրային տրամադրությունները ընտրություններին ընդառաջ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունը հայտնեց ֆեյք-նյուզերի հետ կապված՝ համարելով դա լուրջ մարտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատ խոսքին։
Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել ենք նաև զրպարտանքի և վիրավորանքի դեմ օրենսդրական այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք չեն վնասելու Հայաստանում խոսքի ազատությանըևւ նման օրենսդրական նախաձեռնությունները չեն դառնալու իշխանության ձեռքին գործիք՝ քաղաքական ընդդիմախոսների և լրատվամիջոցների դեմ պայքարում։
Իմ դիտարկումները «Քաղաքացիական օրենսգրքում» անընդունելի փոփոխությունների իշխանական նախագծի վերաբերյալ փոխանցել եմ նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին և ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին»։