«Հայաստանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ ռևանշի». Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը ԵԽԽՎ-ում
![]() 396 Երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ., 22:20 ԵԽԽՎ նստաշրջանի Ադրբեջանի ներկայացուցիչ Քամալ Ջաֆարովը հայտարարեց, թե իրենք շատ հիասթափված են այս նստաշրջանի որոշումից: Նա նշեց, թե այդ վեհաժողովը տարիներ առաջ լռեց, երբ միլիոնից ավելի ադրբեջանցիներ դարձան փախստական, լռեց, այսպես կոչված, ցեղասպանության ժամանակ: «Դուք գիտեք, որ շուտով Հայաստանում ընտրություններ են լինելու և իշխանությունները մեր այս հարթակն օգտագործում են՝ իրենց ժողովրդին ցույց տալու համար, թե իրենք նախկինի պես պետք են իրենց: Նրանք մեր այս հարթակն օգտագործում են՝ չարաշահելով հարազատների ցավը: Նրանք չպետք է այս հարթակն օգտագործեն իրենց անձնական շահերի համար: Նրանք բարձրաձայնում են ձերբակալվածների մասին, այնինչ կան ավելի կարևոր հարցեր՝ ականապատ դաշտերի ականազերծումը: 20 ադրբեջանցի քաղաքացիական անձ է զոհվել ականների պայթյունից, այնինչ Հայաստանը հրաժարվում է տալ ականապատ դաշտերի քարտեզը: Սա ռազմական հանցագործություն է: Հայաստանը չի պատրաստվում խաղաղության, այլ՝ ռևանշի: Մեր խորհուրդն է հայերին՝ գնացեք ձեր տները և պատրաստեք ձեր քաղաքացիներին, համոզեք նրանց՝ ապրել խաղաղ»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
