Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իլհամի լկտիությունն անցնում է բոլոր սահմանները». Դերենիկ Մալխասյան

«Իլհամի լկտիությունն անցնում է բոլոր սահմանները». Դերենիկ Մալխասյան
340
Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 00:16

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում իշխանություն չկա
Իլհամի լկտիությունն անցնում է բոլոր սահմանները, դա արդեն սպառնալով է միջանցք ուզում Հայաստանից ու իր պահանջները չբավարարելու դեպքում սպառնում է պատերազմով։
Սրան գումարած մինչև հիմա Ադրբեջանը մի քանի տասնյակ հայ գերիներ է պահում ու հրաժարվում է վերադարձնել։
Իլհամը շարունակական ստորացնում է Հայաստանի՝ այսպես ասած իշխանություններին յուր առաջնորդով, որոնք Ալիևի առաջ մուկ են դառնում, իսկ երկրի ներսում փիղ են ճղում։
Ցավն այն է, որ թուրքերի կողմից Նիկոլի իշխանության ստորացումն ու պատվազրկումը ուզենք-չուզենք երկրին էլ է վերաբերվում»։