Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»․ «Ժողովուրդ»
![]() 291 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 09:44 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի որ տարբեր հարցումներ ցույց են տվել, որ ՀՀ-ում քաղաքականապես չկողմնորոշված որոշ զանգված թեքվում է դեպի «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմը, իշխանությունը որոշել է ոչնչացնել նրանց ձայները: Լուրեր են պտտվում այն մասին, որ պատերազմից հետո Արցախի սոցիալական հարցերի նախարար դարձած Մանե Թանդիլյանին իշխանությունները որոշել են բերել, դարձնել «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության լիդեր: Նպատակն այն է, որ նախկին ԼՀԿ-ականը կարողանա Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի ձայներից պոկել: Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը պատգամավոր է դարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, այնուհետեւ հրաժարվեց պատգամավորի մանդատից արտերկրում բուժման գնալու նպատակով: Իսկ 2020 սեպտեմբերից սկսված պատերազմից հետո Թանդիլյանը կրկին աշխատելու հայտ ներկայացրեց և նշանակվեց Արցախի սոցապնախարար՝ մինչ այդ հայտարարելով. «Պատերազմի ավարտից հետո այցելեցի Արցախ: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ: Պարզապես ապրելու… Արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն»: Բայց այս խոսքերից հետո կարծես թե Թանդիլյանը էլի զղջացել է և Արցախն ապրեցնելու փոխարեն որոշել է «ապրեցնել» «Իմ քայլին»»: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
