«Ալիևը և Թուրքիան արդեն միջանցք են կառուցում Սյունիքի հողի զավթման գործուն քայլերով». Նարինե Դիլբարյան
![]() 283 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 11:32 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եք՝ հայտնի դարձած ապրիլյան երգը՝ «ես մենակ չեմ, մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ.....», երեք տարին անցավ քաոսի ակնթարթի արագությամբ, պարզվեց՝ մենակ ենք, ու մնացել է աստանդական քայլքը.... Ալիևը և Թուրքիան արդեն միջանցք՝ ճանապարհ-հաղորդուղիներ են կառուցում Սյունիքի հողի զավթման գործուն քայլերով, իսկ Հայաստանի Երրորդ Հանրապետություն կոչվող կառույցն ԱԳՆ մակարդակով հայտարարություններ է անում, ԵԱՀԿ-ում ՀՀ պատգամավորները ճգնում են թղթե շերեփներով մի ծերպ բաժին ստանալ միջազգային իրավունքի կաթսայից, բայց պարզվում է, որ ինչպես պատերազմի ջախջախող օրերին մենք մենակ ենք, մենակ ենք, աջ ու ահյակ դեմ ու ձեռնպահ կամ լոկ խոսքերով կողմ: Արցախի տարածքային ամբողջականությունը կորուսյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք վտանգել թուրքերի հետ «բարեկամության» ապաթշնամիացման շինծու գաղափարաբանությամբ, ճանապարհների բացման քայլերով, ընտրարշավ է անում Նիկոլ Փաշինյանը պաշտոոնապես չհայտարարված «ԱԺ արտահերթ ընտրություններ» գործողության շրջանակում, ժողովուրդն էլ հանդիսատես....»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
