«Ուզեցին ներս գալ, ասացի՝ ոչ, դուռը փակեցի, հետո ներխուժեցին տուն». շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին
![]() 389 Չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ., 23:42 Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում այցելել են մի շարք բնակիչների տներ: Այդ բնակիչներից մեկն, այսօր «Թերթ»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել դեպքից և պատմել, թե ինչպես է իշխանությունը մտել իրենց տուն. «Հարցրին՝ կարա՞նք ներս գանք, ասացի՝ ոչ: Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում: Դուռը փակեցի, ներս մտա, տենամ էլի դուռը թակում են: Ես իրանց ասել էի՝ չեմ ընդունում, չեմ կարող ընդունել, դուռը փակեցի, եկա ներս, ասեցի՝ կգնան, երևի: Մեկ էլ տենամ, դուռը էլի ծեծում են: Հելա, տեսա էլի իրանք են՝ իրենց կուսակցությունով, ներխուժեցին տուն: Եկան ներս, նայեցին-նայեցին տանը, ասեցի՝ կներեք, հողամասից ենք եկել, մի քիչ հաց կերանք, տները թափթփված է մնացել: Նայեց-նայեց, ասեց՝ էս կարգավիճակով ո՞նց եք էստեղ մնում: Ասեցի՝ դե մեր պայմաններն էլ էսի ա: Հարցին՝ բա խի՞ չեք աշխատում, ասեցի՝ ես երեխու դաստիարակությամբ եմ զբաղված: Դրանից հետո թողին, գնացին: Մեկ էլ տենամ ցեպիտ արած իրանց անվտանգությունով էս կողմից եկան, էն կողմով թողին, գնացին»,- պատմում է շուռնուխցի կինը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
