ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեի հայտարարությունը՝ ամբողջությամբ

Ինչպես հայտնել էինք, ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտեն ապրիլի 22-ին հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարված անձանց:
Ամբողջական հայտարարությունը՝ ստորև.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ռազմական գործողությունները և զարգացումները 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո Եվրոպայի խորհրդի համար մեծ նշանակություն ունեն, և մշտադիտարկման կոմիտեն սերտորեն հետևել է դրանց: Համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցությամբ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետների: Հայաստանի և Ադրբեջանի համազեկուցողները պարբերաբար համատեղ հայտարարություններով հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դեր ունենան փոխվստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և խաղաղ բանակցությունների վերականգնման գործում: Ուստի, կոմիտեն ողջունում է այն առաջընթացը, որ արվել է եռակողմ հայտարարության իրականացմամբ, սակայն նաև իր մտահոգությունն է հայտնում այն զեկույցների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, կոմիտեն կարծում է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը և հաղորդակցությունը, որը նպատակ ունի ականազերծելու նշյալ տարածքները խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:
Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը և հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը:
Կոմիտեն կարծում է, որ անկախ միջազգային առաքելության ստեղծումը պատասխանատու կլինի քննելու հակամարտությունը և միջազգային իրավունքի ոտնահարումները վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ, ինչն անչափ կարևոր է հաշտեցման և իրապես խաղաղության հաստատման համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը դրա պաշտպանությունը և վերափոխումը ապահովելու գործում առաջնահերթություն է: Ուստի, կոմիտեն հանձնարարել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև եղած հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:
Ի վերջո, կոմիտեն կոչ է անում երկու կողմերին կառուցողաբար ներգրավվել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում այն տեսանկյունից, որ ամբողջությամբ իրականացվի եռակողմ հայտարարությունը, և սկսեն խաղաղ բանակցությունները»:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
35517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
35617.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
41416.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
41516.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30316.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
29716.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
49814.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50114.11.2026, 10:42