Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի և դադարեցրե՛ք երկակի ստանդարտները». Նաիրա Զոհրաբյան

«Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի և դադարեցրե՛ք երկակի ստանդարտները». Նաիրա Զոհրաբյան
280
Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 17:32

Այսօր ԵԽԽՎ-ում կրկին որպես Եվրոպայի գերակա խնդիր քննարկվել է ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդն ակնհայտորեն վերածվել է հակառուսական ակումբի, որտեղ փորձ է արվում կեղծ օրակարգերով Ռուսաստանի դեմ պարբերաբար քաղաքական դեմարշներ կազմակերպել: Զոհրաբյանը նշել է, որ հակառուսականությունը դարձնելով Եվրոպայի Խորհրդի գերակայություն, դրանով այդ կառույցը ոտնահարում է իր հիմնարար արժեքները, որի սկզբունքն է՝ մարդու իրավունք և զրո քաղաքականություն: