«Քաղաքացիական հագուստով ոստիկանը շիշ էր շպրտում, աղջկա են խփել». ցուցարարներ
![]() 296 Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ., 21:00 Դատախազության տարածքում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում են՝ քաղաքացիական հագուստով իրավապահ համակարգի ներկայացուցիչներ սադրել են, որ տեղի ունենա բախում ոստիկանների ու ցուցարարների միջև: Հայտարարությանն ի պատասխան տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հերքեցին քաղաքացու խոսքերը: Ցուցարարներից մեկը հայտարարեց՝ «Շշերով մարդկանց են խփել: Ոստիկանը աղջկա ա խփել»: «Աղջկա ոչ մեկ չի խփել»,- հայտարարեցին ոստիկանները: «Քաղաքացիական հագուստով քրեականի աշխատողը իմ աչքի առաջ ձվով սկսեց խփել: Հիմա հակառա՞կն եք ինձ համոզելու: Եթե պետք ա էս թեման փակենք, եկեք փակենք, բայց մի՛ ասեք՝ տենց բան չի եղել»,- զայրացած տոնով ասաց ցուցարարներից մեկը, ում փորձում էին հանդարտեցնել տեղում հավաքված ցուցարարներն ու ոստիկանները: «Չկա՛ տենց բան, հին բաներ ես ասում, սո՛ւս»,- հայտարարեց ոստիկաններից մեկը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
