«ՌԴ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ էր Փաշինյանը ժամանել Սյունիք. ինչո՞ւ, ի՞նչ է կատարվում». Ժաննա Ալեքսանյան
![]() 341 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 00:28
«Կան վերլուծություններ, ըստ որոնց՝ Սյունիքը մտնում է Լավրովյան պլանի մեջ»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով՝ զգացվում է, որ Սյունիքի վրա կենտրոնացում կա, ուրեմն՝ այդ կենտրոնացումը հենց այնպես չէ: «Ես չգիտեմ՝ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե իրոք ինչ-որ կարգավիճակ տրվի Սյունիքին: Երեկ հարցազրույցներ լսեցի, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանի ներկայացուցչի ուղեկցությամբ էր Փաշինյանը ժամանել Սյունիք, և մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Այս իշխանությունների գործունեության ոչ թափանցիկությունը բերում է այս իրավիճակին: Ինչո՞ւ մենք այդ մասին չգիտենք, ինչո՞ւ ես դու նրա ուղեկցությամբ գնում, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ մենք չպետք է իմանանք մեր հայրենիքի ամեն մի կտոր հողի, տարածքի մասին, կամ այն մարդիկ, որ ապրում են Սյունիքում, չպե՞տք է իմանան՝ ինչ է կատարվում: Հիշում ենք՝ ինչ կատարվեց պատերազմի ժամանակ, դատարկեցին Շուշին, Քելբաջարը, մարդիկ իրենց տները վառեցին, հեռացան, սարսափելի տեսարաններ էին, որոնք մենք չենք մոռանա: Չեմ ուզում հավատալ, որ Սյունիքում էլ այդպես կլինի, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: Եվ իշխանությունը, վարչապետը պարտավոր է տեղեկացնել մեզ, բայց վտանգավոր լռություն է, և մենք տեսնում ենք, որ դա շատ հաճախ ի շահ Ռուսաստանի է»,- ասել է Ալեքսանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
