«Քննիչը հայտնեց, որ Զաքարյանին մեղադրանք է առաջադրելու». Երեմ Սարգսյան
![]() 298 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 14:20 Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ-շատ կանխատեսելի են մեր Չիրավապահները։ Քննիչ-դատարան-«տուժող»-«տուժողի ներկայացուցիչներ» (Վարդապետյան, Ջհանգարյան և այլոք) կապն անխափան աշխատում է։ Դեռ գիշերն էի գրել հետևյալը. «Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առանձնահատուկ և տարբերակված (վատ) մոտեցումն արդեն ուրվագծվում է։ Գործընկերոջս կողմից դատարան բողոք է ներկայացվել ձերբակալման իրավաչափության դեմ, որն անհապաղ քննության ենթակա բողոք է, սակայն դատավոր Մանվել Շահվերդյանի աշխատակազմից հայտնեցին, որ այն քննվելու է վաղը՝ ժամը 18:30-ին։ Հարց՝ ինչո՞ւ է դատավորն այդքան ուշ նշանակել նիստը, ինչո՞ւ են քննիչն ու դատավորն այլ գործերով «խիստ» ծանրաբեռնված։ Պատասխանն ակնհայտ էր՝ քննչականը գիտի, որ «տուժող» Փաշինյանի անհագ ցանկությունը և անօրինական ցուցումը կատարելով ակնհայտ անհիմն և անօրինական կերպով են ձերբակալել Մխիթար Զաքարյանին։ Հենց դատարանը քննի բողոքը, ստիպված ազատ է արձակելու ձերբակալումից։ Դրա համար էլ ժամանակ են ձգում, որ մեղադրանքի հիմքեր ստեղծեն ու միաժամանակ կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։ Իսկ այդ ընթացքում Ջհանգիրյանն ու Վարդապետյանը խիստ օրինական «կոնսուլտացիա» կանեն դատավորի հետ, որ կալանքը բավարարի։ Հուսով եմ, որ դատավորը տեղի չի տա «հանցավոր» կոնսուլտանտների ցանկություններին և օրինական որոշում կկայացնի։ Սակայն արդեն անհանանգստացնող է, որ դատավորն ընդառաջում է քննիչին և անհանաղ չի քննում բողոքն այն պատճառաբանությամբ, թե իբրև քննիչը ծանրաբեռնված է։ Եվ ինչ եք կարծում՝ խիստ ծանրաբեռնված քննիչն առավոտյան հայտնեց, որ ժամը 15:00 Զաքարյանին մեղադրանք է առաջադրելու, որ կալանավորման միջնորդություն ներկայացնի դատարան։ Այն հաշվարկով, որ ժամը 18:30 միջնորդությունը դատարանում լինի։ Դե էսքանից հետո ձեզ ճղեք, որ քաղաքական ոչինչ չկա, զուտ՝ իրավական գործընթացներ»։ |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
