Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ
![]() 1107 Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 22:28 Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ նա օրվա առթիվ հանդես կգա հայտարարությամբ, սակայն չեմ կարող ոչինչ հաստատել դրա բովանդակության առնչությամբ ձեր ենթադրությունների վերաբերյալ»,- ասել է Պսակին՝ պատասխանելով հնչեցված հարցին: Ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ, հենվելով սեփական անանուն աղբյուրների վրա, շարունակում են հոդվածներ հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարցի առնչությամբ լրատվամիջոցները հարցումներ էին ուղարկել Սպիտակ տուն, սակայն այստեղից որևէ մեկնաբանություն չի տրվել: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
182Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
71811.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
41711.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
44611.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
93410.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
83510.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
38410.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
43810.02.2026, 10:30
