Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
1193
Ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ., 23:00

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահը հետաքրքրություն հայտնեց կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ՝ լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Առաջնորդները պայմանավորվեցին հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացնել անձնական հանդիպում՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի ամբողջ շրջանակը»,-ասված է հայտարարության մեջ։