Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Որոնողական աշխատանքները շարունակվում են Իշխանաձորում և հարակից բնակավայրերում. ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքները շարունակվում են Իշխանաձորում և հարակից բնակավայրերում. ԱԻՊԾ
280
Շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ., 14:32

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են»: