Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա մեր ազգի տգիտության պատմությունն է». Արման Վարդանյան

«Սա մեր ազգի տգիտության պատմությունն է». Արման Վարդանյան
275
Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 23:16

Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նկարը Երվանդ Քոչարի ճանաչված գործերից չէ, քչերն են այն տեսել։
Երվանդ Քոչարն իր այս նկարում պատկերել է 18-րդ դարի, զինվորական արտահագուստով, հերթական անգամ «Ռուսական բանակի գալուստը Հայաստան»։ Քոչարը նկարում պատկերում է հայերի ուրախությունը՝ երգ-երաժշտությամբ, կանանց պարով, գինի մատուցող հպարտ տղամարդով, ռուս սպայով, որը ձեռով խմելու նշան է անում, համեստ զինված հայ կամավորականով, երեխայի ձեռքով ռուս սպային հյուրասիրող մոր և այլն․․․
Ծանոթ տեսարան է, չէ՞։ Նախորդ դարասկզբին Քոչարը դա տեսել է, բայց նկարել է նախկին ժամանակով։ Սա նշանակում է մի պարզ ճշմարտություն, որ ռուսական բանակը միշտ չի եղել այս տարածքաշրջանում, այն միշտ եկել ու գնացել է և միշտ եկել է ուշ՝ վերջին պահին, երբ մահից փրկված հայերը ընկել են ռուսների ոտքերը, համաձայնվել են ծառա լինել, բայց չմեռնել։ Սա մեր ազգի տգիտության պատմությունն է՝ չենք կարողացել լինել ճկուն դիվանագետ, ինչպես թուրքը և ամեն անգամ նույն սցենարով եղել ենք մեռելացու կամ ծառայացու, բայց դրա հետ մեկտեղ՝ հպարտ ու մեծամիտ։
Միաբևեռ անվտանգության համակարգը սա է ենթադրում»: