Վահե Հակոբյանի և Հրաչյա Հակոբյանի հանդիպումը կայացավ, մենամարտը՝ ոչ
![]() 363 Կիրակի, 25 ապրիլի, 2021 թ., 14:03 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հանդիպումը կայացավ, մենամարտը՝ ոչ։ Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքը ժամանել է միայնակ՝ առանց թիկնապահների՝ որպես ԱԺ պատգամավոր է և Վահե Հակոբյանին հրավիրում է ուղիղ եթերում բանավիճելու կամ երկխոսելու։ «Ես չեմ եկել ռինգ մտնելու և բոքսի օրենքերով կռվելու, առավել ևս որ բոքսի օրենքները չգիտեի, և եթե հանկարծ մտնեի ռինգ ու փորձեի Ձեզ հետ մենամարտել, միգուցե օրենքներից դուրս ինչ-որ բան անեի, որ հետագայում իմ դեմ կլիներ»,- նշեց Հակոբյանը։ Նա նաև Վահե Հակոբյանին նվիրեց բառարան, մեդալ ու հեռացավ դահլիճից։ «Ես կարծում եմ՝ այս երիտասարդն ապրել է իր կյանքի ամենաահավոր գիշերը, պատկերացնում եք՝ ինչ ապրումներ է ունեցել»,- նշեց Վահե Հակոբյանը։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին հրավերին՝ բանավիճելու եթերում, Վահե Հակոբյանը նշեց, որ նրան չի համարում «քաղաքակիրթ» և չի ցանկանում «ինքն իր ինտելեկտը վիրավորել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով Փաշինյանի այցի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած սյունեցիներին բերման ենթարկելուն, նշել էր, որ «պետք է այ տենց ստորացնելով բերման ենթարկեն»: Սյունիքի նախկին մարզպետի մասին էլ ասել էր՝ Վահե Հակոբյան ա, Վահիկ ա, թե Վարսիկ ա՝ տալիս եմ նրան 24 ժամ ժամանակ։ Վահե Հակոբյանն էլ հակադարձել էր. «Քանի որ Հրաչուհին առաջարկել է ինձ տեղը, ժամը, ֆորմատը ես ընտրեմ, սիրով առաջարկում եմ հետևյալ ֆորմատը․ ամսի 25-ին՝ իրանց հորինած Քաղաքացու օրվա կապակցությամբ, հին, ավանդական, բարի բոքսը՝ բոքսի օրենքներով, ռինգում՝ ես, ինքը, մեկ դատավոր»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
