Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սյունիքում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է». Արման Թաթոյան

«Սյունիքում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է». Արման Թաթոյան
309
Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 01:04

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է. «ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող ադրբեջանական արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով:
Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:
Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր:
Կձեռնարկվեն նաև միջոցներ, այդ թվում՝ համատեղ, որոնց նպատակն է նպաստել արձանագրված մյուս խնդիրների լուծմանը (սոցիալական և այլն)»: