Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հայրենիք» կինոթատրոնի վնասված սյունը վերականգնելու է շենքի սեփականատերը

«Հայրենիք» կինոթատրոնի վնասված սյունը վերականգնելու է շենքի սեփականատերը
242
Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 14:32

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ. Նժդեհ փողոցների հատման մասում՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները։

Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։

Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը»։