Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել

Գերեզմանը քանդել են ու նոր հուղարկավորություն կատարել
249
Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 16:36

Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պահապանի շրջայցի ժամանակ։
Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող տեղական նշանակության հուշարձանի տարածքում /հին գերեզմանոցում/ անհայտ անձինք գերեզման են քանդել, տեղաշարժել տապանաքարը, տարածքը հարթեցրել և նոր հուղարկավորություն կատարել։
Հուշարձանի պահապանը արձանագրել է, որ գերեզմանի մոտ առկա են մարդկային ոսկորներ։
Իրավախախտման փաստով ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը կդիմի ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի էջից: