«Մեր «ստրատեգիական դաշնակիցը» մեր ամենաստրատեգիական հարցում եղել է մեր թշնամու դաշնակիցը». Սևան Ղազարյան
![]() 354 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 02:12 Օգտատեր Սևան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ստրատեգիական դաշնակից» նշանակում է դաշնակից ստրատեգիական հարցերում։ Որո՞նք են եղել հայ ժողովրդի ամենաստրատեգիական խնդիրները վերջին 30 տարում։ Ճիշտ է՝ Արցախյան հակամարտությունն ու թուրքական սպառնալիքի զսպումը։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր «ստրատեգիական դաշնակիցը» մեր ամենաստրատեգիական հարցում եղել է ոչ թե մեր, այլ մեր թշնամու դաշնակիցը։ Որովհետև ճանաչել է մեր «ստրատեգիական թշնամու» տարածքային ամբողջականությունը։ Որովհետև Արցախը ճանաչել է ադրբեջանական տարածք։ Որովհետև ոչ թե մեր թշնամուն է պարտադրել՝ հրաժարվելու Արցախից, այլ մեզ է պարտադրել՝ հրաժարվելու Արցախից։ Տարիներ շարունակ մեր «ստրատեգիական դաշնակիցը» ոչ թե մեր թշնամու վրա է ճնշում գործադրել, այլ մեզ վրա է ճնշում գործադրել, որպեսզի տարածքներ հանձնենք Կազանյան փաստաթղթով ու Լավրովի պլանով։ Ինչո՞վ Ռուսաստանը ադրբեջանի «ստրատեգիական» գործընկերը չէ։ Ինչո՞վ ռուսաստանը չի օգնել ադրբեջանին՝ մեզնից խլելու Արցախը։ Հայ ժողովրդի մյուս ստրատեգիական խնդիրը Թուրքիային զսպելն է եղել։ Մեր «ստրատեգիական դաշնակիցը» ոչ թե Թուրքիային զսպել է, այլ հրավիրել է Արցախ։ Հիմա էլ մեր «ստրատեգիական դաշնակիցը» Թուրքիայի համար «ստրատեգիական միջանք» է բացում Նախիջևանից դեպի Ադրբեջան։ Մեզ ստիպում է ճանապարհ բացել մեր թշնամիների առաջ։ Մեր «ստրատեգիական դաշնակիցը» մեր տարածքի հաշվին իրար է կապում մեր երկու թշնամիներին։ Ու մեր «ստրատեգիական դաշնակցի» հատուկ ծառայությունները պետք է վերհսկեն մեր թշնամիների ազատ ելումուտը մեր տարածքով։ Հայ-ռուսական «դաշնակցությունը» գեոպոլիտիկ անոմալիա է, աշխարհաքաղաքական այլանդակություն»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
