«ՆԱՏՕ-ն համարում է, որ Թուրքիան իրեն դաշնակից չէ». դիվանագետ
![]() 327 Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 22:44 «Թուրքիային սիրաշահելը ՌԴ-ի վերջին տարիների քաղաքականությունն է»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է դիվանագետ Արա Պապյանը՝ հավելելով, որ եթե ռուսները դա անվանում են «անկախ քաղաքականություն», ամերիկացիները կոչում են «դավաճանական քաղաքականություն»։ «Թուրքերը դավաճանում են իրենց դաշնակիցներին, և այսօր ՆԱՏՕ-ն համարում է՝ Թուրքիան իրեն դաշնակից չէ։ Բայդենն իր առաջին այցը պետք է անի Միացյալ Թագավորություն, ապա գնալու է Բրյուսել՝ Եվրամիության կառույցներ։ Սրանով ցույց են տալիս իրենց առաջնահերթությունները։ Նոր անակնկալներ կարող է սպասեն Թուրքիային, որովհետև Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները ևս բավականին լուրջ դժգոհություններ ունեն Թուրքիայից։ Թուրքիան փորձում է վերադառնալ իր օսմանյան արմատներին և հանդես գալ՝ որպես իսլամական աշխարհի առաջնորդ՝ հակադրվելով ԱՄՆ-ին և Իսրայելին, ինչը թանկ է նստելու նրանց վրա»,- ասել է դիվանագետը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
