Նաիրա Զոհրաբյանը կդիմի ՄԻԵԴ, որ ապացուցի ինքը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ. «Հրապարակ»
![]() 256 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 13-ին թեև Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել և ուղարկել է ԱԺ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ հարցը գտնվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի տիրույթում, որը պիտի որոշեր՝ պատգամավորը թո՞ւյլ է տվել էթիկայի խախտում, թե՞ ոչ։ Միայն դրանից հետո կարելի էր զրկել նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խունդկարյանը գտել է, որ Զոհրաբյանի վերաբերյալ ԱԺ որոշումը պետք է ճանաչվի հակասահմանադրական: Հիշեցնենք․ դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցությունը զրկեց Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ իր ֆեյսբուքյան գրառմամբ ժողովրդի հասցեին գործածել էր «ժեխ» բառը։ Հետո ԲՀԿ-ն դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ԱԺ մեծամասնության որոշումը: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ կդիմի ՄԻԵԴ, որպեսզի ապացուցի ինքը ճիշտ էր, իսկ Նիկոլը սխալվեց»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
