«Որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ». Սուրեն Սարգսյան
![]() 279 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 10:00 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ է հնչում այն հարցը, թե արդյո՞ք Բայդենի ճանաչման արդյունքում Թուրքիան առավել կագրեսիվանա Հայաստանի նկատմամբ: 1. Կարծում եմ, որ ոչ: Թուրքիան կարող է ագրեսիվանալ առանց որևէ առիթի: 44-օրյա պատերազմը ձեզ օրինակ: Լիբիան, Սիրիան, Իրաքը, Կիպրոսն ու Հունաստանը ձեզ օրինակ: Այնպես որ, որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ: Ինքն իր հաշվարկն ունի, իր շահերն ունի ու իր մասշտաբային ինքնուրույնությունը: 2. Հետո, Հայաստանն ի՞նչ կապ ունի Բայդենի ճանաչման հետ: Բայդենը խոստացել է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, իրեն ընտրել են, ինքն էլ խոստումը կատարել է: Հայաստանին չի խոստացել: Այնպես որ, եթե կարող է, թող ԱՄՆ-ի դեմ ագրեսիվանա: Ի դեպ, եթե նկատեցիք, ամերիկացիները կառավարեցին շոկը: Այսինքն՝ այնպես արեցին, որ որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շոկը կարող է անկառավարելի հետևանքներ առաջացնել: Դրա համար երկու շաբաթ առաջ ողջ ամերիկյան մամուլը հեղեղված էր տեղկություններով ճանաչման վերաբերյալ: Ավելին, Բայդենը մեկ օր առաջ զանգեց և տեղեկացրեց Էրդողանին իր որոշման մասին: Կարծում եմ՝ դրա համար էլ Թուրքիայի արձագանքը շատ կոշտ չէր: Միաժամանակ կոշտ չարձագանքեցին, որ ներքին լսարանի համար չկարևորեն տեղի ունեցածը: Այսինքն՝ ճանաչման փաստին անլուրջ վերաբերեն: Նույնիսկ դեսպանին դեռ հետ չեն կանչել, ինչպես ամեն անգամ անում են»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
