Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար

Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար
1054
Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 13:56

Զինված ուժերի գխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշյալ հոդվածի տվյալ մասով 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում է սահմանված ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, եթե այն կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, հայտնում է «Ազատություն»-ը: