Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱԺ նախագահն ու Քերոլայն Քոքսը քննարկել են Ցեղասպանության ճանաչման, գերիների վերադարձի հարցերը

ԱԺ նախագահն ու Քերոլայն Քոքսը քննարկել են Ցեղասպանության ճանաչման, գերիների վերադարձի հարցերը
276
Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 16:24

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին՝ շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու և այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար: