ԿԽՄԿ-ի միջոցով գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին
![]() 330 Երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ., 19:20 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Հարազատների հետ կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում նշել է, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվել անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, և որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են: «Տեսագրությունների միջոցով հաղորդագրություններ ուղարկել. սա նոր ձևաչափ է, որը կոմիտեի աշխատակիցները կարողացան կիրառել: Կարող ենք հույս հայտնել, որ միջոցները կկարողանանք կիրառել, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են: Տվյալ դեպքում ընտանիքին տեսնել, հարազատին, ոչ միայն գրավոր, իր ձեռագրով գրած նամակով: Նախատեսում ենք, որ հնարավորության դեպքում նման հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն նրանց հետ, որոնք պահվում են Ադրբեջանում»,- ասել է նա: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
