«Ես հեռու եմ էն մտքից, որ մեզ հաջողվելու է արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնել»․ Բաբաջանյանը՝ Հովակիմյանին
![]() 255 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 11:48 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց․ «Ենթադրում եմ, որ ձեր բերած փոփոխությունները խիստ կարևոր են ընտրական պրոցեսի համար։ Իհարկե, ես հեռու եմ էն մտքից, որ մեզ հաջողվելու է ազատ, արդար թափանցիկ ընտրություններ անցկացնել, որովհետև ձեր թողտվությամբ ընտրական պրոցեսում ներգրավել են արդեն քաղաքական որոշ շրջանակներ, որոնք շատ հեռու են այդպիսի ընտրություններ անցկացնելու հեռանկարից»։ Ի պատասխան Արման Բաբաջանյանի՝ Վահագն Հովակիմյանն ասաց․ «Ես ձեր պեսիմիզմը չեմ կիսում․ համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ազատ արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպել»։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
