«Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք». Արմեն Աշոտյան
![]() 1065 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 14:04 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպված եմ կրկին անդրադառնալ Արայիկ Հարությունյան կոչվող դավաճան ոչնչությանը: Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու փոխարեն դու կրկին լծվեցիր դավաճան վիժվածքին ծախած հողերից, հազարավոր երիտասարդների արյունից մաքրելու սանիտարի գործին: Հիշիր, որ մեկը լինի, քեզ մաքրի, քանզի նաև քո խղճի վրա են այն հսկայական կորուստները, որ կրեց հայ ժողովուրդը վերջին դավադիր պատերազմի ընթացքում: Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Երբ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ, բանակցում էր փոխզիջումային փաթեթ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել: Հոկտեմբերի սկզբին ոչ մեկ քաղաքական ուժերի հետ լայն կոնսուլտացիաներ չէր անում պատեարզմի դադարեցման հետ կապված: Դա ասում եմ որպես այդ պրոցեսի մեկնարկի մասնակից: Երբ քո կուսակցական պատվիրակությամբ պատերազմից առաջ հույրընկալվել էիր դավադիր վիժվածքին, և նա փակ հանդիպման ժամանակ քեզ ասաց, որ բանակցություններին ստիպված է իրեն գժի տեղ դնել (բառացի մեջբերում է), վերին բնական բացվածքդ բացել ու լակեյական ժպիտով ու քծնանքով գովում էիր «հմուտ բանակցողի» գեղցի դիվանագիտական հնարքները: Այ դավաճա՛ն, բա այդ ժամանակ չէ՞իր մտածում, որ ինչ խորը և համապարփակ կղանքի մեջ ենք հայտնվել, որ երկիր ներկայացնող մարդը գերտերությունների մոտ իրեն գժի տեղ է դնում կենսական նշանակաությնա խնդիրներ քննարկելիս: Ի դեպ, մեծ հարց է այլևս, Արցախին ինչից ավելի շատ վնաս կլին՝ քո պաշտոնանկութո՞ւնից, թե՞ քո պաշտոնավարումից: Հարամ լինի այն հացը, որ երբևէ իրար հետ կիսել ենք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
