«Այդպես խոսողներին կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և նման կերպ խոսել»․ Աննա Գրիգորյան
![]() 418 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 14:36 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետի այցով պայմանավորված Սյունիքում տեղի ունեցած դեպքերին և դրանից հետո տեղի ունեցող քննարկումներին, ասաց․ «Իհարկե, այս ամբիոնից կարելի է ասել՝ սյունեցին այսպիսին պետք է լինի և այնպիսին չպետք է լինի․․․ Ի՞նչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին»։ Աննա Գրիգորյանն արգելեց որակումներ տալ սյունեցիներին։ «Իրավական գործընթացո՞վ պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն․ դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգանը և ով՝ ոչ։ Այս երեք տարիների ընթացքում մենք սևի և սպիտակի բաժանեցինք մեր հասարակությունը, հիմա այն ներմուծում ենք Սյունիքի մարզ՝ ասելով կան լավ սյունեցիներ, ովքեր մեր կողքին են և ոչ այնքան լավ, այդպես խոսողներին ես, պարզապես, կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ»։ Գրիգորյանի խոսքով՝ երկրում թիվ մեկ խնդիրը համախմբումը պետք է լինի, ոչ թե բաժանարար գծեր անցկացնելը։ Ադրադառնալով Հրաչյա Հակոբյանի՝ սյունեցիներին բերման ենթարկելու գործընթացի վերաբերյալ հայտարարությանը նշեց, որ խնդրելու է բոլոր խմբակցություններին, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննվի այդ հարցը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
