Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Դադարեցվել են Նարեկ Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները

Դադարեցվել են Նարեկ Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները
267
Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 15:24

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: