«Այո՛, մենք ունեցել ենք վնգստացող դատավորներ». իմքայլական պատգամավոր
![]() 351 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 16:12 «Հանրության աչքի առաջ խուլիգանություն է կատարվել մի քանի խուլիգանների կողմից, ովքեր իմ կարծիքով ուղղորդված են գործել: Հանրությանը պարզ է, թե որ կողմից է ուղղորդված, այդ ամենն ունի քաղաքական հստակ ուղղորդումներ, հետևաբար, ցանկացած խուլիգանի արարք՝ կլինի երկրի ղեկավարի հանդեպ, թե ՀՀ սովորական քաղաքացու հանդեպ, պետք է, այո՛, կոշտ իրավական գնահատականի արժանանա»,- անդրադառնալով Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանությունում բռնի գործողությունների կիրառմանը և Սյունիքում տեղի ունեցած միջադեպին, որն ուղեկցվել էր հայհոյանքներով, այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Լրագրողների դիտարկմանը, թե երկրի ղեկավարն ինքն է հրապարակայնորեն «շնաբարո դուրսպրծուկ», «վնգստացող դատավորներ» արտահայտություններ թույլ տվել, իմքայլական պատգամավորն ասաց. «Այո՛, մենք ունեցել ենք վնգստացող դատավորներ, երբ որ 30 տարի շարունակ երկիրը թալանել են, խոսքը դրանց մասին է: Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով որ նման վարքագիծ դրսևորի իմ համար խուլիգան է»,- ասաց Կ. Սարուխանյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
