«Եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին». Լևոն Շիրինյան
![]() 293 Չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ., 21:00 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ համաշխարհային կենտրոնների ուժի բալանսը փոխվել է, վերադասավորումներ են. «Այս գործընթացն օբյեկտիվ է, և այդ օբյեկտիվ ընթացքը խաթարել է Ռուսաստանը, որը չունենալով մշակութային, քաղաքակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական պոտենցիալ՝ անկայունություն է առաջացնում աշխարհի բոլոր կետերում՝ ռազմաստրատեգիական ուժի բաղադրիչով։ Սա նորմալ երևույթ չի։ Հիշեք՝ կար ցարական Ռուսաստանի կոնցեպտը, որն այնպիսի հզորություն չուներ, ինչպիսին՝ մնացածը։ Մի բան ասեմ մեր ժողովրդին՝ Պուտինի շանտաժը որ կա՝ միջուկային զենքի վերաբերյալ, չինացի, ամերիկացի ֆիզիկոսներն անգիր գիտեն՝ նրա այդ հրթիռների միջուկը ժամկետանց է, չի աշխատելու։ Այդ պատճառով է, որ քաղաքականությունը շանտաժի բնույթ է ստանում։ Իրենք իրենց եվրասիացի են հայտարարել, ասեմ՝ եվրասիացին իրենց ընկալմամբ՝ սլավոնա-թուրքական ձուլվածք է»,- հայտարարել է Շիրինյանը: Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն, օբյեկտիվորեն իմանալով իր վիճակի բարդությունը, շտապում է նորից խոշորների կողքին տեղ զբաղեցնել. «Ուժը չի բավարարում, իդիոտի է գտել՝ ավանդական թուրքին, որի հետ ինքը եղել է հակադրության մեջ և համագործակցության մեջ։ Միայն հայի գիտակցության մեջ է, որ նրանք հավերժ թշնամի են։ Կա նաև նրանց փոքրիկ եղբայրը՝ Ադրբեջանը։ Այս երեքի բևեռացումը՝ որպես ուժի կենտրոնի, ՌԴ-ին որոշակի ուժ է տալիս իր արտաքին քաղաքական գեոստրատեգիական ծավալումների մեջ, և ահա ամերիկացիները սա վաղուց նկատել էին։ Բայդենի ժամանակ սա ցցուն դարձավ։ Այս ակնայուն գիշատիչին է գտել ՌԴ-ն, ինչպես Լենինը գտավ ոճրագործին՝ ցեղասպան պետությանը: Այստեղ հայկական խնդիրը վերադարձավ, որովհետև եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին»,- նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
