Փաշինյանը պետք է հեռանա․ 8 կուսակցությունների համատեղ հայտարարությունը
![]() 321 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 00:12 8 կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել. «Մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, սակայն հրաժարականի պնդումները, ի խախտումն իրավական և քաղաքական բոլոր հիմքերի, Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։ Հայտարարում և զգուշացնում ենք․ Ա․ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։ Բ․ Ն․ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետևանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ և խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաև գործադիր իշխանություն։ Գ․ Ցածր իրավակարգության խորհրդարանի ձևավորումը անմիջաբար պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման։ ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ - «Ազգային ինքնորոշում» միավորում ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ - «Արդարություն» կուսակցություն ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ - «Ժառանգություն» կուսակցություն ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ - «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ - Հայ կառուցողական կուսակցություն ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ - «Հայրենիք և պատիվ» կուսակցություն ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ - «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ - Պահպանողական կուսակցություն»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
