«Ձեր կրճատումներով 69 ընտանիքի զրկում եք հացից»․ բողոքի ակցիայի մասնակիցները՝ Վահան Քերոբյանին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 473 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 11:32 Էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է նախարարության գյուղոլորտի 69 հաստիք։ Այս առիթով մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կրճատումներին՝ ասաց․ «Մենք փորձում ենք հարկատուների միջոցները ծախսել հնարավորինս արդյունավետ։ Մեր գործողությունների արդյունքում փոփոխություններ են արվում․ որոշ բաժիններ, որոնք արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք են, ստեղծվում են։ Օրինակ՝ մենք չունենք արտահանման համար պատասխանատու վարչություն, հիմա ստեղծում ենք դա․ էնպես չի, որ մենակ փակում ենք»։ Կրճատման արդյունքում աշխատանքից զրկված քաղաքացիները նշում են, որ նախարարի պաշտոնակատարը 69 ընտանիքի զրկել է հացից։ Քերոբյանը համաձայն չէ, նա համարում է, որ պետք է ոլորտն արդիականացնել։ «Օրինակ՝ վերջերս գնացել էի մի տեղ, որտեղ բերել, մի հաստոց էին դրել, որը 20 մարդու գործ էր անում և այդ 20 մարդուն ասացին՝ գնացե՛ք տուն։ Հիմա ի՞նչ անենք․․․ Նախնադարյան մեթոդներով աշխատե՞նք»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը։ Վահան Քերոբյանի համոզմամբ՝ ցանկացած արտադրողականության բարձրացմանն ուղղված գործողություն նշանակելու է որոշ աշխատատեղերի կրճատում, որոնց փոխարեն, ըստ նրա, ստեղծվելու են նոր աշխատատեղեր։ |

«Իշխանափոխությունն անհրաժեշտություն է». Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
13001:00
«Նպատակը՝ Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է»․ Հակոբ Բադալյան
30621.02.2026, 13:48
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
74421.02.2026, 12:12
«Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում»․ Տիգրան Դումիկյան
28021.02.2026, 12:12
«Քաղաքացիներն ահազանգում են, որ էլեկտրաէներգիայի համար վճարել են կրկնակի, եռակի»․ Գառնիկ Դանիելյան
37420.02.2026, 16:48
«Երբ 8 տարում ոչ մի ենթակառուցվածք չի կառուցվում՝ դա կառավարման ցածր մակարդակի «արդյունքն» է»․ Վահրամ Մարտիրոսյան
28820.02.2026, 16:12
«Ռոսատոմ»-ը պատրաստ է Իրանից դուրս հանել ուրանը
77919.02.2026, 21:10
«Գեղեցիկ խոստումներ տալու ու խաբելու վարպետներ են»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
52118.02.2026, 10:54
