Տիրան Խաչատրյանի հայցով Վաղարշակ Հարությունյանը ներգրավվեց որպես երրորդ անձ
![]() 235 Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 18:16 Վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» դատական նիստին՝ որպես երրորդ անձ, ներգրավվեց նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, հայտնում է «Հրապարակ»-ը։ Նշենք, որ երրորդ անձ են ներգրավված նաև վարչապետի աշխատակազմը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը: Հայցվոր կողմը դատարանին միջնորդել էր, որ Վաղարշակ Հարությունյանը ներգրավվի՝ որպես պատասխանող կողմ, ինչը դատարանը մերժեց։ Դատարանը որոշեց ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել։ Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
