Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Նախագահ Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:
«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում:
Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին:
Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:
Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում:
Դիմում եմ Ձեզ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
5609:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
181Երեկ, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
176Երեկ, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
186Երեկ, 10:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
181Երեկ, 10:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
127Երեկ, 09:42
«Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները»․ Սերժ Սարգսյան
129Երեկ, 09:30
«Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ»․ Գարեգին Բ
112Երեկ, 09:12