Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
269
Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 20:52

Արցախի հյուսիսային ուղղությունից՝ «Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել՝ նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։