«Չի ստացվելու. կլինի երկու թե տասը կարգապահական վարույթ, աշխատելու եմ այնպես, ինչպես աշխատել եմ 2018թ․ մարտի 27-ից». Արման Հովհաննիսյան
![]() 427 Ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ., 21:44 168.am-ն այսօր, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ: Մեր տեղեկություններով՝ այդ առնչությամբ զեկուցագիրը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ է ներկայացրել արդարադատության նախարարին: Խոսքը վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժմանը: Դատավոր Արման Հովհաննիսյանը հրաժարվել էր կալանքի որոշում կայացնել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Լրատվամիջոցի հետ զրույցում դատավորը հաստատեց տեղեկությունը: Դատավորը նշեց, որ չի ցանկանում հիմա անդրադառնալ այդ վարույթի հարուցման օրինականությանը կամ արդարադատության նախարարին դիմող մարմնի զեկուցագրերի հիմնավորվածությանը: «Կարծում եմ, ԲԴԽ-ում կլինի դատավարություն, որն իմ պնդմամբ կլինի հրապարակային, և այդ ժամանակ հանրությունը կտեսնի՝ ո՞ւմ դատական ակտն էր պատճառաբանված կամ չպատճառաբանված, օրինական կամ անօրինական, ո՞ւմ միջնորդությունն էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր: Այդ ամեն ինչը բոլորը կտեսնեն»,-ասաց Արման Հովհաննիսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
