«Ուրեմն ինչ-որ բան այն չէր կամ մինչև վերջ չի ասվում». Վահրամ Աթանեսյան
![]() 281 Շաբաթ, 01 մայիսի, 2021 թ., 17:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համակ ուշադրությամբ դիտեցի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի երկխոսությունը: Չգիտեմ՝ որևէ լրավտամիջոց այն վերածե՞լ է տեքստի: Արժե: Այդ խոսքի տեքստային ընկալումը, կարծում եմ, կմղի պատմա-քաղաքագիտական խորքային վերլուծությունների: Դա մասնագետների ու, երևի, Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների խնդիրն է: Ես ոչ մեկն եմ, ոչ՝ մյուսը: Այդուհանդերձ, ինձ շատ անհամոզիչ թվաց երրորդ ժամկետով պաշտոնավարելու՝ իր որոշման հիմնավորումը, թե գլխավոր բանակցողի փոփոխության դեպքում համանախագահները կարող էին կարգավորման հայեցակարգում նոր տարրեր մտցնել: Եվ ինքը նպատակադրվել էր գործընթացը հասցնել այլևս անշրջելի հանգրվանի, որից հետո կհեռանար: Մանրամասնությունների չտիրապետելով՝ չեմ կարող միանշանակ պնդում անել, բայց եթե ԼՂ կարգավորման հեռանկարը հայկական կողմի համար պայմանավորված էր գլխավոր բանակցողի անձով, ուրեմն ինչ-որ բան այն չէր կամ մինչև վերջ չի ասվում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
