ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել
![]() 308 Շաբաթ, 01 մայիսի, 2021 թ., 19:24 ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել. «Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։ Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացահայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին։ Քաղաքական հետապնդումների թիրախում են հատկապես ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնությունների ու քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արվում կոտրել հայրենիքի փրկության համար սկսված պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծված բռնաճնշումները ավելի են խորացնելու այդ ճգնաժամը։ Այսու, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում հանուն հայրենիքի և արժանապատվության պայքարի դրոշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանություններին եւ նրանց կամակատար ուժային կառույցներին հորդորում ենք մնալ օրենքի և օրինականության շրջանակներում։ Հիշեցնում ենք, հայրենիքի և ազգի ազատագրության, Հայաստանում հայ մարդու և քաղաքացու ազատ և արժանապատիվ կյանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ ՀՅԴ 130 տարվա պատմությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
