Վրացի սահմանապահները հետ՝ ՌԴ են ուղարկել ՀՀ-ի համար նախատեսված զրահաբաճկոններով բեռնատարները
![]() 337 Շաբաթ, 01 մայիսի, 2021 թ., 20:34 Վրաստանի սահմանապահներն այդպես էլ չեն թույլատրել Ռուսաստանի տարածքից Հայաստանի համար նախատեսված զրահաբաճկոնների խմբաքանակով բեռնատարների անցումը Հայաստան։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ դրանք հետ են ուղարկել Ռուսաստան։ Ավելի վաղ Լյուդմիլա Մանուկյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեկ ամսից ավելի է, ինչ զրահաբաճկոններով երկու բեռնատարները գտնվում են ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում՝ Վերին Լարսի անցակետում: Նա նշել էր, որ մարտի 5-ին բեռնատարներն ուղարկվել են Մոսկվայից։ Մարտի 28-ին անցակետում վրացի սահմանապահները վարորդներից առգրավել են բոլոր փաստաթղթերը։ Այն ժամանակ վարորդներից մեկը հայտնել էր, որ հարցը գործնականում լուծված է և շուտով բեռնատարները կարող են շարժվել դեպի Հայաստան։ Մեկ այլ վարորդ հաստատել է, որ մոտ մեկ ամիս է՝ անցակետում է գտնվում։ Տղամարդու խոսքով՝ նրանց կանգնեցրել են վրացի սահմանապահները՝ նշելով, որ բեռը «հատուկ նշանակության ապրանք» կատեգորիայի մեջ է, որի անցման համար անհրաժեշտ է երկրի պաշտպանության նախարարության թույլտվությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
