«Հիմա 39 հազար անձ ոչ միայն տեղահանված է, այլև՝ անօթևան». Արտակ Բեգլարյան
![]() 306 Կիրակի, 02 մայիսի, 2021 թ., 20:16 Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։ «Հիմա 39 հազար անձ ոչ միայն տեղահանված է, այլ նաև անօթևան է ու բազմաթիվ կարիքներ ունի՝ կրթական, հոգեկան, առողջական և այլն։ Բացի տեղահանվածներից, ունենք զոհված անձանց ընտանիքներ ու վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ, որոնք բոլորը տարբեր կարիքներ ունեն՝ և՛ սոցիալական բնույթի, և՛ առողջական»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ ամենը պետության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հոգածության ներքո է։ Անդրադառնալով տարածքային ու ենթակառուցվածքային վնասներին՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ Արցախի 228 համայնքներից 120-ն ընկել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ նա նշեց, որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով 270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։ «Սա ինքնին արդեն բավականին մեծ հետևանք է և առաջացնում է մարդասիրական, սոցիալական և այդպիսի բազմաթիվ խնդիրներ»,- նշեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ Արցախի և Հայաստանի կառավարությունների , ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու այլ գործընկերների կողմից տարբեր ջանքեր գործադրվում են դրանց լուծման համար։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
