«Բավակա՛ն է պետական մակարդակով մարդկանց խաբել, բավակա՛ն է». տեղահանված քաշաթաղցիներ
![]() 251 Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 12:20 «Երեկ Ստեփանակերտից Խանումյան Հայկն էր եկել, որն իր տեսակետը հայտնեց՝ ասելով, որ քաշաթաղցիները՝ բոլորը, պետք է գան, տեղավորվեն, որպեսզի շենացնենք Արցախը, նորից վերաբնակեցնենք. սիրով, հասկանում ենք, ընդունում ենք, պետականամետ որոշում է, բայց ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի հարավային թևի բնակիչներին, նրանք բոլորը վերաբնակեցվածներ են, նրանք 30 տարի շարունակ արյուն-քրտինք են թափել, տուն-տեղ են դրել, և մի ձեռք հագուստով դուրս են եկել: Եվ հիմա էս մարդկանց համոզել, որ գնան Մարտակերտի եսիմ որ գյուղերը նորից տուն-տեղ դնեն, հող մշակեն... Ասում են՝ մենք ձեր տունը կսարքենք, գույքն էլ հետը, չեք գա՝ ոչինչ չեք ստանա»,- ներկայացնելով իրենք խնդիրը՝ բողոքում էին Կառավարության դիմաց ակցիա իրականացնող, սեփական տունն ու գույքը կորցրած Քաշաթաղի բնակիչները: «Մենք խնդրում ենք Կառավարությունից՝ էս որոշումները, որ կայացնում են, թող համաձայնեցնեն: Ես տարբերակում չեմ դնում՝ Հայաստան-Ղարաբաղ, Ղարաբաղի համար իմ տղան կռվել է: Էստեղ հավաքված մարդկանց հասկացեք վերջապես: Բավակա՛ն է պետական մակարդակով մարդկանց խաբել, բավակա՛ն է»,- ասում էր տեղահանվածներից մեկը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
