«Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը». Նիկոլ Փաշինյան
![]() 763 Երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ., 14:25 Եզրափակիչ ելույթ ունեցավ «Իմ քայլի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով բարձրացված մի շարք հարցերի: «Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել և այն հիմնված է եղել նախևառաջ հայ-ռուսական համատեղ զորախմբի ու ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ի ցույց դնել, թե մի շարք կայացված որոշումներ անվտանգության նոր սպառնալիքներ են ստեղծել Սյունիքի մարզի համար, նրանք իրավիճակը խորը չեն գնահատում, որովհետև տեղի է ունեցել հակառակը. ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով, բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է համատեղ մարտական դիրքեր կամ պոստեր դրված լինեն. գոյություն ունի պայմանագիր»,- ասաց վարչապետի թեկնածուն: «Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես նախկինում էլ ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ-ի սահմանների վրա: Իսկ որո՞նք են այդ սահմանները՝ այդ սահմանների նկարագրությունը տվել է Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Հիմա այս դահլիճում մարդիկ կան, ովքեր թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանն այստեղ և ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց այդ մարդիկ հիմա քափ քրտինիքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանն այդտեղ ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն: Բայց մեկը կարո՞ղ է այս տրամաբանությունն ինձ բացատրել»: Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Փաշինյանը հայտարարեց. «Մեկը կարա՞ բացատրի՝ նորմալ ա՞, որ ասում են՝ 5000 զոհ տարավ, կոտորեց... Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի, մարմիններով իրար կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը....Նույն խրամաբջջի մեջ ականանետի պայթյունից էդ տղան զոհվել ա, իմ որդին՝ չէ, ո՞վ ա որոշել դա: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել ա Ավարայրի դաշտում, Սարդարապատում, որովհետև համարել ենք, որ պետք է պայքարենք»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
